Համաշխարհային տնտեսությունում նկատվող բացասական երևույթները դեռևս չեն կարողանում ամբողջությամբ խափանել երկրների միջև ընթացող ակտիվ առևտուրը։ Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել աշխարհում ամենաշատը գնվող և վաճառվող ապրանքների ծավալների աճի տեմպերը 2025թ․ 2024թ․ համեմատ.
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ամենից շատ գնվող ու վաճառվող ապրանքները ներառում են հետևյալ երեք հիմնական ապրանքախմբերը` էներգետիկա, էլեկտրոնիկա և տրանսպորտային միջոցներ։
Ապրանքների հիմնական մասը վերաբերում է էներգետիկ ոլորտին։ Մասնավորապես, նավթի առևտրի ծավալները 2025թ․ 2024թ․ համեմատ կրճատվել են 13%-ով, ածուխինը՝ 27%-ով։
Մյուս կողմից, հեղուկ գազի առևտրի ծավալներն աճել են 5%-ով, քամու էներգիայինը՝ 17%-ով, մարտկոցներինը՝ 8%-ով։
Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
Հաջորդ խումբ ապրանքները վերաբերում են էլեկտրոնիկային։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների առևտրի ծավալներն աճել են 19%-ով, իսկ կիսահաղորդիչներինը՝ 12%-ով։
Իսկ տրանսպորտային միջոցների ապրանքախմբում նկատվում է այրման տեխնոլոգիաների առևտրի ծավալների նվազում՝ 11%-ով։