«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև

«ԱՊՀ-ն չի անտեսի ՀՀ-ում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովը»․ Սերգեյ Լեբեդև

Անկախ պետությունների համագործակցությունը չի կարող անտեսել Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը՝ «նվիրված Ուկրաինային», և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա՝ «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *