«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մայիս 28-ի ռազմական շքերթի մասին.
     – կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.
     – քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.
     – Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-ների օրինակով, ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.
     ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար…
     դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն…
     Փառք Հայոց Բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։
     Հավերժ հիշատակ մեր նահատակներին…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *