
Երեկ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հերթական քարոզարշավն էր իրականացնում Գյումրիում՝ շրջելով փողոցից փողոց և հանդիպելով քաղաքացիների հետ։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ նրա տեղաշարժի հնարավորությունները սահմանափակված են։ Վերջին շրջանում նրան հաճախ կարելի է տեսնել թեմի առաջնորդարանի պատշգամբում, որը նաև նրա կեցության վայրն է։ Այդտեղից նա հետևում է քաղաքի անցուդարձին և հանրային իրադարձություններին։
Գյումրի այցելած բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անցնելով առաջնորդանոցի հարևանությամբ, սովորաբար ողջունել են Սրբազանին, կանգնել են սրբազանի պատշգամբի մոտ, հետաքրքրվել նրա առողջությամբ, և իրենց աջակցությունն են հայտնել՝ միաժամանակ մաղթելով շուտափույթ ազատություն։
Երեկ, սակայն, այլ պատկեր է եղել։ Երբ Փաշինյանի գլխավորած խումբն անցել է առաջնորդանորդարանի մոտով, Միքայել Սրբազանը կրկին պատշգամբում է եղել և հետևել է տեղի ունեցողին։ Պատմեցին, որ Փաշինյանն ու իր թիմակիցները անցել են պատշգամբի տակով՝ առանց որևէ կերպ արձագանքելու, գլուխները կախ։
Ասացին, որ ներկաները հետաքրքրությամբ հետևում էին՝ արդյոք որևէ արձագանք կլինի՞ այդ հանդիպման պահին։ Մի կին իշխանականների ետևից բղավել է` էդպես սրբազանին տեսնիք, գլխիկոր անցնիք։ Իսյ Միքայել Սրբազանը շարունակել է պատշգամբից հետևել քաղաքի անցուդարձին։