Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապասառեցնել իր արտասահմանյան ակտիվները․ Tasnim

Թեհրանի և Վաշինգտոնի միջև խաղաղության գործարքի մաս կազմող փոխըմբռնման հուշագրի շրջանակում հնարավոր կլինի շուրջ 24 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվներ ապասառեցնել։ Այս մասին հայտնել է «Tasnim» լրատվական գործակալությունը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ Իսլամական Հանրապետությունը մտադիր է այդ գումարի կեսը ստանալ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո, իսկ մնացած մասը հասանելի կդառնա հաջորդող 60 օրվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *