Ռուսաստանում մարդու հնարավորությունների ուժեղացման տեխնոլոգիաների շուկան աճում է

Forbes Russiaտվյալներով՝ Ռուսաստանում մարդու հնարավորությունների ուժեղացման տեխնոլոգիաների՝ էկզոսկելետների, նեյրոինտերֆեյսների և բիոնիկ պրոթեզների շուկան 2025 թվականին աճել է 7%-ով՝ հասնելով 142,7 միլիարդ ռուբլու։

Strategy Partners-ի կանխատեսմամբ՝ մինչև 2030 թվականը շուկայի ծավալը կհասնի 187,7 միլիարդ ռուբլու։

Ամենաարագ աճող ուղղությունը էկզոսկելետներն են, որոնց շուկան մեկ տարվա ընթացքում աճել է 31%-ով։

Պահանջարկի հիմնական պատճառներից են ժողովրդագրական փոփոխությունները․ Ռուսաստանում կա ավելի քան 11 միլիոն հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև զգալիորեն երիտասարդացել է անդամահատված պացիենտների միջին տարիքը։

Իվան Խուդյակովի խոսքով՝ երիտասարդները ցանկանում են հնարավորինս արագ վերադառնալ ակտիվ կյանքին, ինչը կարող են ապահովել միայն բիոնիկ պրոթեզները։

Միաժամանակ, նման պրոթեզների արժեքը համեմատվում է «Նոր Մոսկվայում մեկսենյականոց բնակարանի» գնի հետ, և տեխնոլոգիաների բարձր ինքնարժեքի պատճառով դրանց արժեքը չի նվազում աշխարհի ոչ մի երկրում։

Ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներն են թանկարժեք կլինիկական փորձարկումները, բժշկական սարքերի գրանցման երկար գործընթացը և արտասահմանյան բաղադրիչներից կախվածությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *