Սա միանգամայն նոր ոլորտ է, որտեղ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն համագործակցություն են սկսում․ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ստորագրած կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրին։
«Ես պետք է հպարտությամբ ասեմ, որ ՀՀ-ն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվելու այդ նոր մատակարարման ճանապարհներին, դառնալու այդ լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը»,-ասաց նա։