ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Երևան


Քաղաքականություն


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կունենան, որից հետո կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Ոչ հայկական, ոչ ամերիկյան կողմը ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռ չեն հրապարակել։

Փաստաթղթի ստորագրումից հետո Միրզոյանն ու Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *