
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով է մտահոգվել Հայաստանի ճակատագրով, այլև վարել է համակարգային քաղաքականություն՝ ուղղված հանրապետության զարգացմանը։ Նա շեշտել է, որ Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով։
«Մենք նպատակաուղված ենք տնտեսական զարգացմանը, նպատակաուղված ենք մարդասիրական զարգացմանը և նպատակաուղված ենք այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները փոխադարձ հարգանքի հիման վրա լուծելուն»,- ասել է Զախարովան։