
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 13 ամսվում արդեն երրորդ անգամ բուժզննում կանցնի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Սպիտակ տան ղեկավարի բուժզննումը կիրականացվի Վոլթեր Ռիդի անվան բուժկենտրոնում։ Այն կներառի ընդհանուր բուժզննում եւ ստոմատոլոգիական հետազոտություն։ Թրամփը նման բուժզննում անցել է նաեւ անցյալ տարվա ապրիլին եւ հոկտեմբերին։ Չնայած նրան, որ նախագահ Թրամփի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերվել էին նախորդ այցերի ժամանակ, սակայն վերջինս հայտարարել էր, որ իրեն զգում է շատ լավ։