Ես մեծ հույսեր ունեմ, որ առաջիկայում գերիների հարցում հնարավոր կլինի մի նոր հաջողություն ունենալ․ ԱԳ նախարար

Գերիների թեման մշտապես ՀՀ-ԱՄՆ երկխոսության մաս է․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր ամերիկյան գործընկերներն էլ մշտապես անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ, նաև ջանքեր են գործադրել, որոնք հաջողությամբ են պսակվել։ Ես մեծ հույսեր ունեմ, որ առաջիկայում այս հարցում իսկապես հնարավոր կլինի մի նոր հաջողություն ունենալ»,-ասաց նախարարը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *