Արտակարգ դեպք՝ Երևանում. բեռնատարը բախվել է հաստաբուն ծառին և այն տապալել

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան, որի մակնիշը պարզվում է, Գարեգին Նժդեհ 40 հասցեի մոտ ընթացքում հարվածել է հաստաբուն ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ծառը տապալվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բեռնատարի մակնիշը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *