Դատարանը Վեհափառի եղբոր ու եղբորորդու նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ

Դատարանը Վեհափառի եղբոր ու եղբորորդու նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։ Մայիսի 26-ին նիստում հարցաքննվեցին վկաները, գրում է «Առավոտ»-ը։

Հաշվի առնելով վկաների կողմից ցուցմունքներում նշված հանգամանքների բովանդակությունը՝ դատարանը որոշեց պաշտպանական կողմին ընձեռել հնարավորություն համապատասխան միջնորդություններով հանդես գալու համար։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ ցանկանում են միջնորդություն ներկայացնել պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանների փոփոխման հետ կապված՝ հաշվի առնելով Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և վարչական հսկողության տարածք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Ոսկեհատ համայնքի տարածքի փոխարեն։ Պաշտպանը հավաստիացրեց, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կդրսևորեն պատշաճ և իրավագիտակ վարքագիծ։

Դատարանը, սակայն, կիրառված խափանման միջոցի պայմանի փոփոխման անհրաժեշտություն չտեսավ և մերժեց ներկայացված միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։
     Առավել մանրամասն` սկզբնազբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *