
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին եւ շվեդացի նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կարող են դառնալ անգլիական «Մորկամ» ֆուտբոլյին ակումբի նոր սեփականատերերը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Համաձայն հաղորդման, ակումբի ձեռքբերման գաղափարը ծագել է երկու մարզիկների՝ Լեհաստանում ունեցեծ հանդիպումից հետո, որտեղ աշխատել են գովազդային արշավում, կապված՝ ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնության հետ։ Խոսակցությունների ընթացքում քննարկվել է ֆուտբոլային ակումբի ձեռքբերման եւ այդ նախագծի հետագա զարգացման հարցը։
Բացի այդ, նրանք ցանկանում են Netflix-ով վավերագրական սերիալ թողարկել «Մորկամի թռիչքը» վերնագրով։ Այդ նախագիծը կարող է կրկնել «Ռեքսհեմի» հաջողությունը, որը դարձել էր Անգլիայի ամենից քննարկվող ակումբներից մեկը, այն բանից հետո, երբ այն ձեռք էին բերել դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Ռոբ Մաքելխենին։