Կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։ Այս մասին հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան
«Հաշվի առնելով, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- գրել է նա։