Եռակի պարտված կուսակցության ղեկավարը – Հրապարակ

Խայտառակ պարտությամբ 3 պատերազմ բերած՝ եռակի պարտված, կուսակցության ղեկավարն ընդդիմությանն անընդհատ մեղադրում է պատերազմ բերելու մեջ: Կիսախաղաղություն, այն էլ՝ պարտվողական, ձեռք բերած՝ եռակի պարտված կուսակցության ղեկավարը մեղադրում է ընդդիմությանը երկիրը պատերազմի թակարդ տանելու մեջ: Բանակը բոլոր առումներով ջարդած՝ եռակի պարտված կուսակցության ղեկավարը մարդկանց հիմարի տեղ դնելով՝ զորահանդես է կազմակերպում իբրև թե իր ձեռք բերած լավագույն սպառազինությունն ի ցույց դնելու համար: Սպառազինություն Հնդկաստանից, որ ռուսական և ֆրանսիական ծագում ունեն: Սպառազինություն Ֆրանսիայից, որ ռուս-ուկրաինական պատերազմի հենց սկզբում ցույց տվեց իր անպետք լինելը: Եվ Ուկրաինան ստիպված եղավ հրաժարվել հետագա գնումներից: Ուստի և հարցը՝ ո՞ւմ է հասեագրված անիմաստ զորահանդես կազմակերպելու հանգամանքը: Այլևս իր բարեկամ, իրականում՝ երկրի թշնամի Ադրբեջանին, թե՞ պաշտպանական փոխօգնության պայմանագրի երկրորդ կողմ հանդիսացող Ռուսաստանին: Թե՞ գուցե սեփական պետության՝ ընդդիմադիր և ոչ նիկոլական քաղաքացիներին:

Խայտառակ պարտությամբ 3 պատերազմ բերած՝ եռակի պարտված, կուսակցության ղեկավարն անընդհատ շրջանառում է «ինքը որպես վարչապետ» և «ինքը որպես անհատ» թեզերը: Ու դրանք տարբաժանում է իրարից, որպեսզի արդարացնի մեկի արածները մյուսի առումով: Դա վկայում է անձի երկատվածության մասին, ինչը հոգեբուժական խնդիր է: Հենց միայն հոգեբուժարանի պացիենտը կարող է միևնույն ժամանակ իրեն նույնականացնել մեկ որպես բարձրաստիճան պաշտոնյա, մեկ որպես շարքային քաղաքացի: Որովհետև որևէ անձին անհատ դիտարկելով՝ մենք վերացարկվում ենք նրա կարգավիճակից որպես պաշտոնատար անձի: Իսկ այդ դեպքում մնում է միայն «շարքային քաղաքացի» հասկացությունը: Կարծում եմ, որ վարչապետի պաշտոնից կառչած՝ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը դա գիտակցում է: Ու ինչպես վարչապետության սկզբում էր խոստավանում՝ ոչ հարմար պահերի իրեն գժավարի է պահում: Ու դա այնքան հաճախ է տեղի ունենում, որ ինքը նույնիսկ չի տարբերակում՝ տվյալ պահին ինքը հանդես է գալիս որպես վարչապետ, թե շարքային քաղաքացի: Էլ չասած, որ վարչապետի կարգավիճակով որևէ մեկը չի կարող այս ինչ ժամից այն ինչ ժամը լինել վարչապետ, իսկ դրանից դուրս շարքային քաղաքացի:

Բայց նրա անձի երկատվածությունը հասել է այն աստիճանի, որ դա իր ենթականների՝ լինեն դրանք անկախ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, թե ձևական (ֆորմալ) առումով ենթականներ, կողմից ընկալվում է որպես բնական երևույթ: Ինչի դրսևորումներից է, օրինակ, «վարչապետի սուբյեկտիվ կարծիք» արտահայտությունը՝ իրավապահ այս կամ այն կառույցի կողմից օգտագործված: Առանց գիտակցելու, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կարծիքը չի կարող լինել սուբյեկտիվ: Այն բոլոր, բացարձակ բոլոր դեպքերում պաշտոնական կարծիք է: Նույնիսկ այն դեպքում, երբ ինքն, օրինակ, գտնվում է արձակուրդի մեջ: Եթե այդպես չլիներ, ապա արձակուրդի մեջ գտնվող անձը (ոչ վարչապետը) չէր կարող ուղղակի կամ անուղղակի հրահանգներ տալ իրավապահ մարմիններին: Ու դրանք անմիջապես կատարվեին: Կամ էլ քարոզարշավի ընթացքում նրան մոտենային այս կամ այն հարցով, ու ինքը հրահանգեր դրանց կատարման առումով:

Դա շատ նման է գլոբալիստական աշխարհում տարածված այն երևույթին, երբ ինչ-որ մեկն իրեն առավոտյան նույնականացնում էր որպես արական (կամ արու՝ ըստ ՔՊ-ականներից մեկի) սեռի, իսկ երեկոյան՝ որպես իգական սեռի անձնավորություն: Իսկ հաջորդ օրը կարող էր ինքն իրեն ընկալել որպես բնության մեջ գոյություն չունեցող՝ չեզոք սեռի արարած կամ էլ նույնիսկ որպես ինչ-որ չորքոտանի կենդանի: Ինչևէ, այդ ամբողջ աննորմալությունից ազատվելու նպատակով մեկ մարդու նման հունիսի 7-ին այցելում ենք ընտրատեղամասեր ու ընտրում համար 3-ին, 7-ին կամ 17-ին՝ ըստ յուրաքանչյուրիս նախասիրության: Չնայած, իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով, լավագույն տարբերակը համար 3-ն է:

ՀԳ. Որպես շարքային քաղաքացի ես իրավունք ունեմ ունենալու սուբյեկտիվ կարծիք՝ ի տարբերություն եռակի պարտված կուսակցության ղեկավար՝ ՀՀ վարչապետի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *