Էրդողանն Իրանի նախագահի հետ զրույցում խոստացել է շարունակել աջակցությունը խաղաղ բանակցություններին

Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել խաղաղ բանակցություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության՝ Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները մթագնել են մահմեդականների Իդ (Ուրազա բայրամ) տոնի նշումը՝ հավելելով, որ ինքը հավատում է ներկայիս դժվարությունները հաղթահարելու իրանական ժողովրդի կարողությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *