«Միրզոյանը ցուցադրեց կառավարության անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ». Մանե Թանդիլյան

«Միրզոյանը ցուցադրեց կառավարության անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ». Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․ «Տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գերիների հարազատներ, ուղղակի սովորական մտահոգ քաղաքացիներ, ինձ հաճախ են հարցնում, թե իշխանությունները ինչ են անում հայ գերիներին Բաքվի բանտերից վերադարձնելու համար։ Իրենք հարցն այդպես են ձևակերպում, որովհետև մտածում են, որ իշխանությունները ինչ-որ բան անում են, ուղղակի որովհետև չեն կարող չանել, մտածում են նրանք։

Հաճախ փորձում եմ նրբանկատորեն բացատրել այդ ակնհայտ անգործության հանգամանքը, որ չխեղեմ նրանց ակնկալիքներն ու պատկերացումներն իրենց հայրենի երկրից, պետությունից, չխորացնեմ նրանց հիասթափությունը։

Երեկ ԱԳ նախարար Միրզոյանն անթաքույց ցուցադրեց այս կառավարության վերաբերմունքն ու անգործությունը գերիների վերադարձի հարցի կապակցությամբ, լրագրողի հարցին ի պատասխան ասելով, թե՝ ծնգլ արեցիք ․․.

Ու էս «ծնգլահան» եղած դեմքով մարդն այդ հարցերով զբաղվելու անմիջական պատասխանատու պաշտոնյան է, ով միլիոններով պարգևավճարներ է ստացել իր աշխատանքը «լավ» կատարելու համար՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

Այո՛, լավ էլ կատարել է. Բաքվի բանտերում հայ գերիների առկայությունը վկա ․․․»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *