Հռոմի պապը շնորհավորել է Վրաստանի անկախությունը

Նամակում, որը տարածել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Հռոմի Պապ Լեո XIV-ը շնորհավորել է վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ և մաղթել, որ Վրաստանի քաղաքացիները «շարունակեն մշտապես նոր ներշնչանք գտնել հանուն ազգի ընդհանուր բարօրության ծառայելու ճանապարհին»։

«Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանն եմ հղում իմ ջերմ մաղթանքները՝ Ձեր երկրի բարօրության և սրտերի միասնության համար։ Աղոթում եմ Տիրոջ առջև, որպեսզի Ձեր հայրենակիցները շարունակեն մշտապես նոր ներշնչանք գտնել հանուն ազգի ընդհանուր բարօրության ծառայելու ճանապարհին։ Թող նրանք մնան խաղաղարարներ, զգայուն՝ աղքատների կանչի հանդեպ, և ստեղծագործ բարեգործության մեջ՝ նրանց տառապանքները մեղմելու համար։

Թող Ամենակարող Աստված, Սուրբ Նինոյի բարեխոսությամբ, վրացիներին շնորհի անվտանգության և խաղաղության մեջ ապրելու իրավունք։ Անկեղծորեն հայցում եմ աստվածային օրհնություն Ձերդ Գերազանցության, հանրային գործերի համար պատասխանատու բոլոր անձանց և համայն վրաց ժողովրդի համար»,- նշված է նամակում։

Aliq.ge

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *