
Երգչուհի Սոնա Շահգելդյանը վերջերս մասնակցել է HerMine Dialog հաղորդմանը, որտեղ խոսել է իր անձնական կյանքի մասին։
Հաղորդման ընթացքում նա պատմել է, որ իր կյանքում սիրելի մարդ կա, և արդեն երկար ժամանակ միասին են ապրում։
«Արթուրս տեղյակ է, և ես ոչինչ չունեմ թաքցնելու Արթուրիցս։ Փորձել եմ հանրությունից միշտ փակ պահել այս թեման, քանի որ անձնական է։
Իմ կողակիցն էլ այդքան չի սիրում սոցցանցեր։ Իր գործով, իր սիրելով, իր տեսակով, իր հարգանքով ապացուցում է ամեն բան»,- նշել է նա։