
Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցական, միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը եւ նրան ուղեկցող օպերատորը ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք ձերբակալվել էին Չեխիայում։ Միտրոպոլիտի մեքենայից հայտնաբերվել էր սպիտակավուն զանգված։ Իրավապահները ահազանգ էին ստացել անանուն գրված նամակով։
Միտրոպոլիտ Իլարիոնը եւ նրան ուղեկցող օպերատորի նկատմամբ որեւէ հավելյալ սահմանափակում չի կիրառվել՝ ոչ գրավ, ոչ ստորագրությամբ չբացակայել, ոչ ելումուտի արգելանք։
Ընդ որում, պարզվել է, որ մեքենայում հայտնաբերված սպիտակավուն փոշենման զանգվածը արգելված նյութ է։ Հետաքննությունը չեխական կողմից շարունակվելու է։ Իլարիոն Ալֆեեւի պաշտպանական կողմը հայտարարել է, որ դեռեւս պատասխան չի ունեցել այն հարցը, թե ինչպես է այդ արգելված նյութը հայտնվել միտրոպոլիտ Իլարիոնին սպասարկող մեքենայում։
Ալֆեեւը կտրականապես հերքում է այդ նյութի հետ իր որեւէ տեսակի կապ ունենալը։ Պաշտպական կողմը պնդում է, որ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները քննվեն։