
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խարդախության հասնող երևույթ է, երբ իշխանական ճարտասաններն ու իրենց իրավապաշտպան երևակայողները հայկական գյուղմթերքի նկատմամբ ՌԴ արգելքի իրական պատճառը ասելու փոխարեն, ստում են՝ հանգստացնելով Հայաստանի տնտեսվարողներին, որ շուտով Ռուսաստանը կփոշմանի և սանկցիաները կվերացնի, քանի որ առանց հայկական գյուղմթերքի այդ երկրում մեծ դիֆիցիտ կառաջանա:
Հասկանալի է, որ այս մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ ասել է ՌԴ շուկա:
Եթե դուք երես ունենայիք ՌԴ գնալու, տիկնայք և պարոնայք սուտ տնտեսագետներ, կտեսնեիք, թե ինչ բարձր որակի գյուղմթերք է ուտում ՌԴ-ում ապրող մարդը՝ տեղում արտադրված կամ Միջին Ասիայից ներմուծված. հայկականի հետ համեմատելու եզրեր չկան:
Հայկական գյուղմթերքը սպառվում է ՌԴ-ում, որովհետև մի քանի միլիոնանոց հայ համայնքը երբեմն կարոտում է հայկականը:
Դուք բոլոր հարցերում խաբում եք ժողովրդին»: