«Մեր առաջարկով «Կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխվել էին կետեր». Օվսաննա Հովսեփյան

«Մեր առաջարկով «Կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում փոփոխվել էին կետեր». Օվսաննա Հովսեփյան

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցավ հերթական աշխատանքային քննարկում «Կենդանիների պաշտպանության և պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի շուրջ` ՀԿ-ների և անհատ կենդանասերների մասնակցությամբ:
     Մեր առաջարկով փոփոխվել էին կետեր, որոնց թվում` որպես գլխաքանակի կարգավորման մեթոդ քնեցման ուղիղ արգելքը, ինչը մինչ այս չկար, կենդանուն առաջին բուժօգնություն ցույց տալուց և բժշկի ցուցումներով բուժում անելու դեպքում չտուգանվելը, ինչը մինչ այս նախատեսում էր 200.000 դրամ տուգանք, և այլն:
     Իհարկե, դեռ կան բացեր, գլխավորապես` հանրային վերահսկողության հարցը: Մեր աշխատանքային խումբը հանդես եկավ առաջարկներով նաև կոնկրետ այս մասով, և հույս ունենք, որ մեր այս առաջարկները նույնպես կընդունվեն, քանի որ մեզ խոստացան, որ օրենքը լավացնելու ուղղությամբ աշխատանքները և հանդիպումները կլինեն շարունակական»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *