Վարդան Ղուկասյանի որդին կրկին կալանավորվել է․ 5TV

Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել․ հայտնում է «5-րդ» ալիքը։

Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել:

«Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասել է Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին:  Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *