
Լրագրող Սյուզի Բադոյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Միջադեպ` Բյուրեղավանում Նիկոլի այցից առաջ.․.
Գուրգենը դեռահաս է:
ՔՊ խիշնիկները հարձակվել են Նիկոլին հեգնած դեռահասի վրա, կշտամբել են, հետո նստեցրել մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ, որ հաշիվ պարզեն։
Բյուրեղավանում կայացած Նիկոլի քարոզարշավից առաջ է միջադեպը տեղի ունեցել Վարդանյան 10 շենքի բակում, ՔՊ-ի իրազեկման ակցիայի ժամանակ։
Իսկ տեսանյութի «գլխավոր հերոս» չափահաս տղամարդը, ով Գուրգենի վրա է հարձակվել, ասում են՝ պաշտոնատար անձ է․..»։