Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով նորություններ առաջիկա օրերի եղանակի մասին:

 

«Հայաստանն այսօր ու վաղը՝ մինչև երեկո, գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, արդյունքում սպասվում է ջերմ, առանց տեղումների եղանակ։

 

Վաղը՝ ուշ երեկոյան, մայիսի 29-30-ին մեր երկիրը գտնվելու է Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, քամու ուժգնացում»,- հայտնել է Սուրենյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *