Արենիում պայթյուն է եղել․ հարս ու սկեսուր հիվանդանոցում են

Այսօր առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Արենի գյուղում։ Տներից մեկում գազաբալոն է պայթել, ինչի հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սարգսյանը հայտնեց, որ վիրավորները հարս ու սկեսուր են․ «Տատիկը 90 տարեկանին մոտ է, թեթև այրվածքներ է ստացել, իսկ հարսը սալջարդ է ստացել, կոտրվածքներ չունի»։

Համայնքապետի խոսքով՝ դեպքի ժամանակ ամբողջ ընտանիքը տանն է եղել, այդ թվում երկու անչափահաս երեխա, սակայն այլ տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *