Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ավելի քան 100 հարված է հասցրել Լիբանանի հարավում և Բեկաայի արևելյան հովտում գտնվող Հզբոլլահի ենթակառուցվածքներին (զենքի պահեստներ, հրամանատարական կենտրոններ և դիտակետեր)։
Այս գիշերային ռմբակոծությունները, ինչպես հաղորդում է The New York Times-ը, հաջորդել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությանը, որով նա խոստացել էր ի պատասխան իսրայելական դիրքերի ուղղությամբ Հզբոլլահի ինտենսիվ դրոնային հարձակումների ուժեղացնել հարվածները։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ։
Լարվածությունը վտանգի տակ է դնում Իսրայել-«Հեզբոլլահ» հակամարտությունում ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը։ Սա բարդացնում է նաև Իրանի դեմ ռազմական գործողություններում խաղաղության հասնելու ջանքերը, քանի որ Թեհրանը ցանկանում է, որ համաձայնագիրը ներառի Լիբանանում մարտական գործողությունների դադարեցումը։