«5 տարի մասշտաբային որևէ զորավարժություն չիրականացրած իշխանությունն իրականացնում է մասշտաբային զորահանդես». Վիտալի Մանգասարյան

«5 տարի մասշտաբային որևէ զորավարժություն չիրականացրած իշխանությունն իրականացնում է մասշտաբային զորահանդես». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավելի քան 5 տարի որևէ մասշտաբային զորավարժություն չիրականացրած իշխանությունը այսօր իրականացնում է մասշտաբային զորահանդես։
     Դա նույնն է, ինչ ոչ մի ընկերական խաղ չանցկացրած ֆուտբոլի հավաքականը հավակնի մեծ մրցաշարում բարձր արդյունքներ գրանցել՝ միայն այն պատճառով, որ ունի միջազգային ստանդարտներին համապատասխան գնդակ, մարզաշապիկ և բուտսեր։
     Եվ այդ ամենին զուգահեռ, մարզչական շտաբի կարողությունները նույնպես չեն համապատասխանում մերօրյա իրականության ստանդարտներին, քանի որ նրանք առնվազն յոթ տարի մնացել են միևնույն դասարանում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *