«Ի՞նչ ասեմ. Թրամփի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ի՞նչ ասեմ. Թրամփի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է»․ Ռոբերտ Քոչարյան

«Ի՞նչ ասեմ․․․ Թրամփի ընկերն է, Պուտինի ընկերն է, Զելենսկու ընկերն է: Բոլորի ընկերն է»,- ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի դիտարկմանը, թե՝ «ձեզ մրցակից է հայտնվել․ Փաշինյանը Պուտինի ընկերն է»։ «Ես չգիտեմ՝ կենցաղում հնարավո՞ր է ընկեր լինել ակնհայտ թշնամիների հետ, կարող ես միջնորդ լինել՝ դա ուրիշ հարց է, բայց չես կարող ընկեր լինել բոլորի հետ։ Հիմա սա իսկապես խնդիր է։ Նախ սա ՌԴ-ում ընկալվում է որպես անհարգալից վերբերմունք այդ մասշտաբի երկրի նկատմամբ, որովհետև ինքնաընկալումը ՌԴ-ում ուրիշ է, իրենք իսկապես գերպետություն են։ Դու չես կարող այդպես վարվել այդ մասշտաբներն ունեցող երկրի հետ, որից քո կախվածությունը հսկայական է».- հավելեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *