
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է Իտալիայի Միլանի «Ինտեր» ակումբում ևս մեկ մրցաշրջան անցկացնելու որոշմանը։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա հայ կիսապաշտպանին թիմում պահելու հիմնական նախաձեռնողը «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն է, ով ցանկանում է շարունակել համագործակցությունը փորձառու ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում է, որ Մխիթարյանն արդեն տվել է իր նախնական համաձայնությունը, և այժմ կողմերը պատրաստվում են քննարկել նոր պայմանագրի ֆինանսական պայմանները, այդ թվում՝ աշխատավարձի չափը և համաձայնագրի մանրամասները։