Իրանը և Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման ռեժիմի շուրջ․ Բաղերի

Իրանն ու Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր կարգ մշակելու շուրջ։ Այս մասին մայիսի 27-ին Մոսկվայում կայացած Անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։

«Իրանն ու Օմանը, որպես հարակից պետություններ, համատեղ բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր մեխանիզմ սահմանելու համար»,- ասել է Բաղերին։

Բաղերին նաև ընդգծել է, որ Իրանը հարստացված ուրանի պաշարների ճակատագրի վերաբերյալ որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *