
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում «ժողովրդի զահլեն տանելու» արձան է տեղադրել։ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանում է այն ուժը, ով կարողանում է ժողովրդի զահլեն տանել։ Բոլոր քաղաքական ուժերը թող իմանան, որ այլևս չեն կարողանալու տանել ժողովրդի զահլեն, որովհետև այն 500 կգ կշիռ ունի: Ինչքան էլ քաղաքական ուժերը ջանում են տանել ժողովրդի զահլեն, ժողովրդի զահլեն տեղն է»,- նշել են կուսակցության անդամները։