«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ընտրակաշառքի հետ կապված գործի շրջանակում ԲՀԿ-ականներ են ձերբակալվել:
Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը: