Ղազախստանում Ан-2 ինքնաթիռ է կործանվել. կա զոհ


Աշխարհ


Ղազախստանի Պավլոդարի մարզում՝ Ժելեզինկա գյուղի մոտակայքում, կործանվել է Ан-2 ինքնաթիռը, որն իրականացնում էր ավիացիոն-քիմիական աշխատանքներ։

Օդանավը շահագործվում էր «Թեթև և գերթեթև ավիացիայի շահագործողներ» միավորման կողմից։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը դիպչել է էլեկտրահաղորդման գծերին, ինչից հետո ընկել է։

Օդանավում գտնվել է երկու մարդ։ Նրանցից մեկը զոհվել է, իսկ երկրորդ օդաչուն ողջ է մնացել և գտնվում է գիտակցության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *