Երկրում հանցավորության դեմ պայքարը մարդկանց բարեկեցության ապահովման կարևոր բաղադրիչներից է։ Բազմաթիվ երկրներում հանցավոր աշխարհին մեծ հովանավորչություն է տրամադրվում իշխանությունների կողմից։ Այս առումով Հայաստանում իրավիճակը բավականին հանդարտ է, թեև մեր երկրում ևս հանցագործությունների թիվը շարունակաբար աճում է։
Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Ուսումնասիրենք արձանագրված հանցագործությունների թվաքանակի դինամիկան 2021-2025թթ․ ժամանակահատվածում․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2025թ․ երկրում արձանագրված հանցագործությունների թվաքանակը կազմել է 46,337 միավոր։ Վերջինս նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով, իսկ 2021թ․ համեմատ՝ 53%-ով։
Նկատենք, որ Երևանում արձանագրված հանցագործությունների թվաքանակը 2025թ․ 2024թ․ համեմատ աճել է 8%-ով, իսկ 2021թ․ համեմատ՝ 21%-ով՝ կազմելով 19,930 միավոր։
Մարզերում 2025թ․ 2024թ․ համեմատ հանցագործությունների ամենամեծ աճը՝ 7%-ով, արձանագրվել է Արարատում, իսկ ամենամեծ անկումը՝ 24%-ով, Սյունիքում։
Մարզերում 2025թ․ 2021թ․ համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ աճը՝ 87%-ով, դիտվել է Վայոց ձորի մարզում։
Հարկ է նշել, որ 2025թ․ 2021թ․ համեմատ արձանագրված հանցագործությունների թվաքանակի անկում որևէ մարզում չի արձանագրվել։
Սակայն կարևոր է ոչ միայն արձանագրել հանրապետությունում հանցագործությունների թվաքանակի փոփոխությունը, այլև հասկանալ, թե կոնկրետ ինչ տեսակի հանցագործությունների մասին է խոսքը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ 2024թ․ համեմատ ամենամեծ աճը՝ 40%-ով, արձանագրվել է տնտեսական հանցագործությունների մասով՝ կազմելով 1,414 միավոր։
2025թ․ 2021թ․ համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ աճը՝ 208%-ով, արձանագրվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով։
2025թ․ 2021թ․ համեմատ 101%-ով աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։
2025թ․ 2021թ․ համեմատ հանցագործությունների թվաքանակի ամենամեծ անկումը՝ 18%-ով, դիտվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով։