Երեքշաբթի երեկոյան չեխ տղամարդը շահել է Eurojackpot-ի պատմության մեջ ամենամեծ մրցանակը՝ սահմանելով նոր ազգային ռեկորդ․ գրում է Euro Jackpot-ը։
Մրցանակի արժեքը կազմել է 120 միլիոն եվրո։
Շահումը ստանալուց հետո միջին տարիքի տղամարդն արագ հեռացել է՝ ասելով, որ չի կարող ուշանալ գնացքից։
«Մրցանակը գերազանցում է 2015 թվականի մայիսից գրանցված 2.466 միլիարդ չեխական կրոնա արժողությամբ նախկին ռեկորդը»,- ասել է չեխական Allwyn վիճակախաղի օպերատորի մենեջեր Մարտին Բաբեցը։