Մեծ Բրիտանիան և Լեհաստանն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են ստորագրել


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Լոնդոնում ստորագրել են համաձայնագիր երկու երկրների միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն։

Փաստաթուղթը կներառի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ սահմանային անվտանգությունը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, կոլեկտիվ պաշտպանության ամրապնդումը և Եվրամիության հետ համագործակցության խորացումը։ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ երկրները նաև մտադիր են համատեղ մշակել նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ սկսել միջին հեռահարության զենիթային հրթիռների համատեղ արտադրություն։

Լոնդոն մեկնելուց առաջ Տուսկն ընդգծել է, որ Լոնդոնի և Վարշավայի միջև պաշտպանական դաշինքի խորացումը ուղղված է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի դեմ։ Տուսկը նաև հաստատել է, որ այս երկկողմ համաձայնագրի կնքման նպատակը հարձակման դեպքում փոխադարձ պաշտպանության ավելի արագ երաշխիքներ ստանալն է՝ չնայած ՆԱՏՕ-ի շրջանակներում կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմի գոյությանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *