Գերմանիայում կտրուկ բարձրացել են էլեկտրաէներգիայի բազային սակագները, ինչին նպաստել է քամուց ստացվող էներգիայի արտադրության կանխատեսվող անկումը։ Մայիսի 27-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
«Գերմանիայում բազային ռեժիմով օգտագործվող էլեկտրաէներգիայի գները կտրուկ աճել են»,- նշված է հրապարակման մեջ։
Պարբերականի կարծիքով՝ երկրի էներգետիկ շուկայում ստեղծված այս իրավիճակը կարող է հանգեցնել «էներգիայի ավելի թանկ աղբյուրներից կախվածության մեծացմանը»։
Լոնդոնի LSEG բորսայի տվյալների համաձայն՝ Գերմանիայում քամուց ստացվող էներգիայի արտադրությունը, ըստ կանխատեսումների, նախորդ օրվա համեմատ կնվազի 9,7 գիգավատով (ԳՎտ)՝ հասնելով 4,4 ԳՎտ-ի։ Միևնույն ժամանակ, մնացորդային ծանրաբեռնվածությունը, որը ներառում է էներգիայի չվերականգնվող աղբյուրները, կավելանա 8,2 ԳՎտ-ով՝ հասնելով 23,5 ԳՎտ մակարդակի։
Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը մայիսի 16-ին նշել էր, որ «Դրուժբա» նավթամուղով Գերմանիային փոխանցված նավթի պաշարները կսպառվեն մոտավորապես մայիսի վերջին, ինչից հետո կսկսվի այս էներգակրի դեֆիցիտը։