Մայիսի 26-ի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոյին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև վերջերս ստորագրված՝ հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման և թանգարանային ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը։
Երկուստեք ընդգծվել է քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության և դրա հետագա զարգացման կարևորությունը: