Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը


Հայաստան


Վաղը մեզ մոտ վերջին զանգ է, և մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն: Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և նրանց հաջողություններ մաղթել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, և իններորդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա: Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: «Հուսով եմ, որ շուտով մենք «Վերջին զանգ» միջոցառումը չենք կապի ՆԳՆ-ի հետ»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *