Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ը՝ արդեն հոբելյանական 5-րդ անգամ:
Փառատոնի ընթացքում սպասվում են գրքերի շնորհանդեսներ, հեքիաթի ժամեր, թատերական ներկայացումներ, ինտերակտիվ խաղեր, աշխատարաններ, երաժշտություն, զիփլայն, ակվագրիմ և շատ անակնկալներ:
- Մայիսի 30, 31 և հունիսի 1
- 12:00-20:00
- Անգլիական այգի (մուտքը՝ Իտալիայի փողոցից)
Մուտքն ազատ է: