Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ, որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Այսպես՝

ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 1-ի նախաքննությամբ հիմնավորվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված ընտրակաշառք տալու հանգամանքը և ըստ քննչական ենթակայության՝ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 1 քրեական վարույթ 2 մեղադրյալի մասով (խափանման միջոցներ են կիրառվել` կալանք, վարչական հսկողություն և գրավ) ուղարկվել է դատարան, 2 քրեական վարույթով ներգրավվել է 3 մեղադրյալ, որոնցով նախաքննությունը շարունակվում է (1 մեղադրյալի համակցությամբ մեղսագրվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու հանցակազմը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք, մյուս մեղադրյալին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք` քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը, խափանման միջոցը` բացակայելու արգելք, իսկ 3-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը), ևս 2 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
     ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 36 քրեական վարույթ, որից 2 քրեական վարույթով ներգրավվել է 13 մեղադրյալ (7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 6-ի նկատմամբ` տնային կալանքը, այդ թվում 3-ը` համակցված գրավ), 3 քրեական վարույթ միացվել է այլ վարույթների, 28 վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ 3 քրեական վարույթ կարճվել է:
     ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 28 քրեական վարույթ, որից 11 քրեական վարույթով ներգրավվել է 20 մեղադրյալ (4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 5-ի նկատմամբ` տնային կալանք, 5-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք): 28 քրեական վարույթից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 9 քրեական վարույթ միացվել է, ևս 16 վարույթով նախաքննությունը շարունակվում է:
     ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ, որոնց նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անձ ՀՀ քաղաքացիությունից բացի ունենալով նաև օտարերկրյա քաղաքացիություն, դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` խնդրելով տրամադրել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք` թաքցնելով օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նշված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
     79 քրեական վարույթից 5-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշյալ բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *