Հայաստանին հանրաքվե կպահանջվի, եթե դեպի ԵՄ նրա ձգտումը սկսի խանգարել եվրասիական ինտեգրմանը. Կրեմլ

Հայաստանին հանրաքվե կպահանջվի, եթե Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումը սկսի խանգարել ներկայիս եվրասիական ինտեգրմանը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղարդում է РИА Новости-ն։

«Երկիրն առայժմ, հակառակը, խոսում է այն մասին, որ մնում է միավորման կազմում,- նշել է նա։- Երբ, այսպես ասենք, այլ ձևաչափերի հանդեպ կողմնորոշումն արդեն կխանգարի այս միավորմանը մասնակցելուն, այն ժամանակ կպահանջվի ժողովրդի որոշումը»։

«Ժողովուրդը խելացի է,- հավելել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։- Կտեսնի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *