Պարզվում է՝ իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծիվի փակ կտուցով

Այսօր ՀՀ ՊՆ-ն Հանրապետության օրվան նվիրված տոնական պաստառներին Զինված ուժերի նոր խորհրդանիշի հայտնվելուց մի քանի օր անց պարզաբանումներ է հրապարակել խորհրդանիշի փոփոխության դրդապատճառների վերաբերյալ։ Գերատեսչությունը զինանշանի արդիականացումը հիմնավորել է 2001 թվականին հաստատված տարբերակում առկա թերություններով։

Ըստ ՊՆ պարզաբանումներից մեկի՝ հաղթանակած բանակի զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, պատկերված էր փակ կտուցով, ինչը «հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ»։
Բանից պարզվում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմի, ըստ էության, իշխանությունների պարտությունը պայմանավորված է արծիվի փակ կտուցով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
27.05.2026 թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *