«Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը խզման պատճառ չի դառնա». Իրանի դեսպան

«Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը խզման պատճառ չի դառնա». Իրանի դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
     «Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացին, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշել է Շիրղոլամին։
     Նա ընդգծել է` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։
     Դեսպանը շեշտել է, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *