Պաշտպանական ծախսերի աճ, արտոնյալ հիփոթեքային վարկեր զինծառայողների համար ու զորակոչված զինծառայողների թվի ավելացում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Զինված ուժերի արդիականացումն ու բարեփոխումները՝ թվերով ու փաստերով:
- ՀՀ Կառավարությունը 2026 թվականին 2018 թվականի համեմատ գրեթե 130 տոկոսով ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն։ Պաշտպանական ծախսերը 2018 թվականին կազմել են 245.1 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականին՝ 563.1 միլիարդ դրամ։

2. 2,179 զինծառայող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել: Ծրագիրը գործում է 2020 թվականից։

3. Եվս 2,850 ընտանիք շուտով տուն կունենա։ ՀՀ Կառավարությունն առաջիկա չորս տարում կլուծի զինված ուժերի համակարգում բնակարանի համար հերթագրված 2,850 շահառուի բնակապահովման հարցը։

4. Զինված ուժերում ատեստավորման ներդրման պահից սկսած` մասնակից զինծառայողների 75%-ը հաղթահարել է դրական շեմը և ստանում է բարձր աշխատավարձ։ Ատեստավորման հավելավճարը 205,000-ից 470,000 դրամ է։


Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվել են։ Մարտական հերթապահություն իրականացնողները ստանալու են 30 օր, իսկ մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր արձակուրդ։ Բացի այդ՝ զինվորական երդման կապակցությամբ տրվում է լրացուցիչ ևս 2 օր արձակուրդ:
2022թ-ի համեմատությամբ 2025թ-ին զորակոչված զինծառայողների թիվն ավելացել է 25․3 %-ով:

- Փոխվում է նաև ՀՀ զինված ուժերի համազգեստը՝ որակով, արտաքին տեսքով և չափանիշներով՝ ձևավորելով ժամանակակից, պաշտպանունակ և պրոֆեսիոնալ բանակին համապատասխան նոր մշակույթ։