Ինչու են Ferrari-ի բաժնետոմսերն էժանացել

Ferrari-ի բաժնետոմսերը էժանացել են մոտ 8 տոկոսով այն բանից հետո, երբ ներկայացվել է Ferrari-ի առաջին էլեկտրամեքենան՝ Luce-ն։ Պրեզենտացիան բացասական արձագանքներ է ունեցել։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Մարդկանց դուր չի եկել էլեկտրամեքենայի դիզայնը։ Մարդիկ նշում են, որ այլ ընկերությունների նույն դասակարգի էլեկտրամեքենաներն ավելի էժան են։ Նշվում է նաեւ, որ այս տարվա սկզբի համեմատ, ընկերության կապիտալիզացիան նվազել է 8,9 տոկոսով, կազմելով 73,3 միլիարդ եվրո։Սակայն չնայած դրան, ընկերությունը շարունակում է պահպանել Եվրոպայում խոշորագույն ավտոարտադրողներից մեկի համբավը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *