
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբիոյի օգուտը։
Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայություններ մատուցելու համար՝ Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ։
Սա նշանակում է, որ մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին։ Այսինքն՝ Ալիևի ուզածը կատարվեց։ Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու։
Էս ա Ռուբիոյի բերածը։ Հայաստանը տարածքի վրա իրավունքը զիջում է ինչ որ մասնավոր օպերատորների»։