
Աբովյան քաղաքում կայացած` ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀԱՊԿ երկրներից մեկի` Բելառուսի ղեկավար Լուկաշենկոյի հայտարարությունը. «Նա ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը՝ ընդդեմ Հայաստանի։ Նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտուձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ և ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից»: